ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ասում են...

Ասում են...
13.07.2018 | 00:11

...թե «Մուլտի գրուպի» անվտանգության տնօրենի պաշտոնում Հրանտ Եպիսկոպոսյանին նշանակելը պատահական չէ։ ԱԱԾ-ի ղեկավարի նախկին առաջին տեղակալը Հայաստանում ամենատեղեկացված մարդկանցից մեկն է, ինչպես ասում են, «ԿԳԲ-ի ուղեղային չիպն է», և Գագիկ Ծառուկյանի անվտանգությունն ապահովելու է ոչ թե ֆիզիկապես, չնայած Էդուարդ Բաբայանի ազատազրկված լինելուն, այլ որպես «ուղեղային կենտրոն»։ Գործարարների համար այս ծանր փուլում, երբ ամեն «անկյունում» նրանց են սպասում «մասկաներով մարդիկ», նա ոչ միայն խորհուրդ է տալու՝ ինչ անել, ինչպես անել և ումով անել, այլև լուրջ ինֆորմացիաներ է մատակարարելու` անհրաժեշտ դիմակայության ֆոն ապահովելու համար։

Դիտվել է՝ 24271

Մեկնաբանություններ